Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք. վարչապետ (տեսանյութ)

01 Հունիս, 2023 22:09
Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք. վարչապետ (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը CNN primanews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի վերաբերյալ տրված հարցին, նշել է․

«Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք: Եվ մեր զգացումն այդ պատերազմից, այդ հակամարտությունից՝ անհանգստություն է, որովհետև դա ուղիղ ազդում է մեր բոլոր հարաբերությունների վրա:

Արևմուտքում նկատում են, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք, ավելի շատ դա են նկատում, Ռուսաստանում տեսնում են, որ մենք Ուկրաինայի պատերազմում իրենց դաշնակիցը չենք, և ստացվում է, որ մենք այս իրավիճակում ոչ մեկի դաշնակիցը չենք, ինչը նշանակում է, որ խոցելի ենք»:

 

Լրահոս

Դիտել ավելին