Կարևոր իրադարձություններ

Բուժծառայությունների գները վերանայվել են. Անահիտ Ավանեսյան

01 Հունիս, 2023 17:37
Բուժծառայությունների գները վերանայվել են. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ բուժծառայությունների գները վերանայվել են։

«Պետությունն անհարկի չպետք է ավել գումարներ վճարի մի ծառայության համար, որի մեջ մտնող բուժսարքավորումների շուկայական արժեքն էականորեն նվազ է նրանից, ինչը գնում են բուժկենտրոնները կամ ներկայացնում, թե գնում են այդ գնով։

Որոշ սահմանափակումներ են մտցվել թերապևտիկ բլոկում՝ մահճակալ-օր համամասնությամբ, արդյունքում նախարարության ուշադրությունն ու ֆինանսական միջոցներն ուղղվում են ոչ անհարկի հոսպիտալացմանը։

Դրա փոխարեն այդ ֆինանսական միջոցները ոչ թե դուրս եկան մոր ու մանկան առողջության ծրագրից, այլ ուղղվեցին շատ ավելի թանկարժեք վիրաբուժական ծառայությունների ապահովմանը»,-նշել է նա։

Ավանեսյանը հայտնել է, որ նախորդ տարի 19 երեխայի, կոխլյար իմպլատների վիրաբուժական ծախսերից բացի, աջակցել են հենց այդ իմպլանտները գնելու հարցում։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին