Կարևոր իրադարձություններ

Հունվարից մայիս ՊԵԿ-ը որքան հարկային եկամուտ է ապահովել

01 Հունիս, 2023 16:41
Հունվարից մայիս ՊԵԿ-ը որքան հարկային եկամուտ է ապահովել

2023 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 912.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 150.4 մլրդ դրամով կամ 19.7%-ով: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։

2023 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 151.9 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 62.1 մլրդ դրամով կամ 69.1%-ով։

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին