Կարևոր իրադարձություններ

Ինչ է ասել ՌԴ փոխվարչապետը Մոսկվայի եռակողմ հանդիպման մասին. «Հրապարակ»

01 Հունիս, 2023 09:39
Ինչ է ասել ՌԴ փոխվարչապետը Մոսկվայի եռակողմ հանդիպման մասին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետերի՝ Մոսկվայում կայանալիք հանդիպումից առաջ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասել է, որ քննարկվելու են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանը հատելու մոդելի հետ կապված տեխնիկական մանրամասները:

Օվերչուկի խոսքով, Հայաստանը հնարավորություն է ստանալու Նախիջեւանով, Սյունիքով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան, ԵՄ, Իրան դուրս գալ․ «Սահմանին կլինեն անձնագրային, մաքսային եւ վերահսկողության բոլոր այն տեսակները, որոնք գոյություն ունեն միջազգային սահմաններում»։ Սա հենց Ալիեւի պահանջած միջանցքն է, պարզապես այն կոչվելու է ճանապարհ»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին