Կարևոր իրադարձություններ

Պոլիտեխնիկը երաշխավորվել է 30 կրեդիտի դասընթացի միջոցով մանկավարժի հավատարմագրող կազմակերպություն. Գոռ Վարդանյան

31 Մայիս, 2023 13:18
Հեղինակ՝ Գոռ Վարդանյան
Պոլիտեխնիկը երաշխավորվել է 30 կրեդիտի դասընթացի միջոցով մանկավարժի հավատարմագրող կազմակերպություն. Գոռ Վարդանյան

Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը հայտնում է.

«Ուրախությամբ հայտնում եմ, որ Պոլիտեխնիկը ՀՀ ԿԳՄՍ Նախարարի հրամանով երաշխավորվել է 30 կրեդիտի դասընթացի միջոցով մանկավարժի հավատարմագրող կազմակերպություն:

«Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորմամբ մանկավարժի որակավորում չունեցող բարձրագույն կրթությամբ մասնագետները, որոնք ձեռք են բերել 30 կրեդիտ, իրավունք կստանան դասավանդել ՀՀ հանրակրթական դպրոցներում։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի թիվ 431-Ա/2 հրամանով Պոլիտեխնիկը երաշխավորվել է իրականացնելու մանկավարժի որակավորում չունեցող անձանց, մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող 30 կրեդիտի դասընթացի միջոցով, մանկավարժի հավաստագրում։

Պոլիտեխնիկը հրավիրում է բնագիտական (STEM) ոլորտի բարձրագույն կրթությամբ մասնագետներին վերապատրաստվել ՀԱՊՀ շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոնում մանկավարժի հավաստագիր ստանալու նպատակով»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին