Կարևոր իրադարձություններ

Պապիկյանն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության ընթացքը (լուսանկարներ)

31 Մայիս, 2023 12:14
Պապիկյանն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության ընթացքը (լուսանկարներ)

Մայիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Երուլան Սապենովին:

Ինչպես հայտնում են ՊՆ-ից, նախարարը շնորհավորել է Ե. Սապենովին ռազմական կցորդի պաշտոնին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ պատասխանատու ռազմադիվանագիտական առաքելության մեջ:

Զրուցակիցները քննարկել են նաև պաշտպանական ոլորտում հայ-ղազախական համագործակցության ընթացքը և հետագա ընդլայնման ուղիները:

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին