Կարևոր իրադարձություններ

ԱԾ տնօրենը խոստովանել է՝ թմրամիջոցների իրացման թե՛ ծավալներն են մեծացել, թե՛ տարիքն է երիտասարդացել. «Հրապարակ»

31 Մայիս, 2023 08:04
ԱԾ տնօրենը խոստովանել է՝ թմրամիջոցների իրացման թե՛ ծավալներն են մեծացել, թե՛ տարիքն է երիտասարդացել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Նախօրեին ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման փակ նիստում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ուշագրավ հայտարարություններ է արել։ Փակ նիստի գլխավոր թեման եղել է Հայաստանում ազգային անվտանգությանը սպառնալիք դարձած նարկոթրաֆիքինգը։ ԱԱԾ տնօրենը խոստովանել է, որ թմրամիջոցների իրացման թե՛ ծավալներն են մի քանի անգամ մեծացել, թե՛ տարիքն է երիտասարդացել, եւ այն մեծ ու վտանգավոր տարածում ունի անչափահասների շրջանում, սակայն վստահեցրել է, որ գտել են դրա դեմ պայքարի ճանապարհը, ու ակտիվ գործողություններ են տարվում։

Այս համատեքստում Աբազյանն ասել է, որ առաջիկայում մի շարք պաշտոնյաների ձերբակալություններ են սպասվում, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են այդ բիզնեսում։ Խոսել է նաեւ Հայաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխվող թմրանյութի մասին եւ վճռական հայտարարել, որ հետախուզում է հայտարարելու Միհրան Պողոսյանի նկատմամբ եւ անպայման նրան Հայաստան է բերելու ու կալանավորելու է։ ԱԱԾ տնօրենի խոսքից ներկաները հասկացել են, որ չնայած Պողոսյանը մի քանի ուղերձ է հղել՝ տեսանյութեր, հայտարարելով, որ ինքն է նպաստել «Մրգենի» ՍՊԸ-ում թմրանյութի բացահայտմանը, այդուհանդերձ, ինքն ուղիղ ներքաշված է կոկաինը Հայաստան բերելու գործի մեջ»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին