Կարևոր իրադարձություններ

Արցախում ռուս խաղաղապահների հետ համագործակցությունը նոր թափ է ստացել. Գուրգեն Ներսիսյան

30 Մայիս, 2023 22:28
Հեղինակ՝ Գուրգեն Ներսիսյան
Արցախում ռուս խաղաղապահների հետ  համագործակցությունը նոր թափ է ստացել. Գուրգեն Ներսիսյան

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արցախում խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված ռուսական իրավապահ մարինների հետ համագործակցությունը նոր թափ է ստացել, որը կարճ ժամկետում թույլ կտա չեզոքացնել այն երևույթները, որոնք նպաստում են շուկայում տարբեր ապրանքատեսակների գնաճի, անառողջ մրցակցության ու տնտեսական շահերի բախման: Հումանիտար բեռնափոխադրումներով կազմակերպվող անհրաժեշտ սննդամթերքը, դեղորայքը և առաջին անհրաժեշտության ապրանքները հաճախ պլանավորվածի համեմատությամբ քիչ քանակով են հասնում Արցախ որոշ նյութապաշտ տնտեսվարողների գործողությունների պատճառով: Այս ամենը հրապարակվում է, որպեսզի ոչ մեկի մոտ ամենաթողության տպավորություն չստեղծվի: Կրկին հորդորում ենք հրաժարվել նման քայլերից և զերծ մնալ գույքային վնասներ կրելուց»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին