Կարևոր իրադարձություններ

Քննարկել ենք նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը. Սարգիս Խանդանյան

30 Մայիս, 2023 22:20
Հեղինակ՝ Սարգիս Խանդանյան
Քննարկել ենք նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը. Սարգիս Խանդանյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ռումինիա կատարած աշխատանքային այցի ընթացքում գործընկերներիս՝ Վլադիմիր Վարդանյանի և Արսեն Թորոսյանի հետ հանդիպել ենք Ռումինիայի արտաքին գործերի նախարարության Գլոբալ հարցերի և դիվանագիտական ռազմավարությունների գծով պետքարտուղար, 2011-2015թթ. Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը:

Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստանի և Ռումինիայի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական հարաբերությունների զարգացման հեռանկարները։

Քննարկել ենք նաև Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող բանակցությունների մանրամասները, Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը»։

 

Լրահոս

Դիտել ավելին