Կարևոր իրադարձություններ

Արփի Ոսկանյանը` Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ

30 Մայիս, 2023 22:02
Արփի Ոսկանյանը` Հանրային հեռարձակողի  խորհրդի անդամ

 

Այսօր՝ մայիսի 30-ին, կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի  թափուր տեղի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին հանձնաժողովի հինգ անդամները՝  Մարկ Գրիգորյանը (մրցութային հանձնաժողովի նախագահ), Սոնա Հովհաննիսյանը, Անահիտ Աստոյանը, Էմին Թորոսյանը և Նաղաշ Մարտիրոսյանը։

 

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղի համար հայտ էին ներկայացրել երեք հոգի՝

1.         Անահիտ Ասատրյան,

2.         Օֆելյա Ասատրյան,

3.         Արփի Ոսկանյան։

 

Մրցութային հանձնաժողովը հաղթողին որոշելու նպատակով կատարել է քվեարկություն, որի արդյունքում ԳՐՈՂ գրական, մշակութային հիմնադրամի տնօրեն Արփի Ոսկանյանը 5 (հինգ) կողմ ձայնով ճանաչվել է Հանրային հեռարձակողի  խորհրդի անդամի թափուր տեղի  համար հայտարարված մրցույթի հաղթող։

 

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված կարգով հաղթող մասնակցի մասին որոշումը կներկայացվի ՀՀ վարչապետի հաստատմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին