Կարևոր իրադարձություններ

Վթար՝ Գյումրիում. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում

30 Մայիս, 2023 19:31
Վթար՝ Գյումրիում. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում

Մայիսի 30-ին, ժամը 16:40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մուշ» թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., ծնված 2000 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ավտոտնակի պատին. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային. վերջինս հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ:

 

Լրահոս

Դիտել ավելին