Կարևոր իրադարձություններ

Կարևորվել է Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալների դինամիկ ընդլայնումը (տեսանյութ)

30 Մայիս, 2023 19:05
Կարևորվել է Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալների դինամիկ ընդլայնումը (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին մայիսի 26-ի՝ Վրաստանի անկախության և հանրապետության հռչակման տոնի կապակցությամբ և հաջողություններ մաղթել Վրաստանին և վրաց ժողովրդին:

Դեսպան Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության և շնորհավորանքի համար և ասել, որ փոխադարձաբար շնորհավորում է Հանրապետության նախագահին և հայ ժողովրդին մայիսի 28-ի՝ Հանրապետության տոնի կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական առկա սերտ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև առկա բազմաշերտ բարեկամական հարաբերությունների զարգացման կարևորությանն ու ռազմավարական բնույթին:

Մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների համար առավել բարձր նշաձողեր սահմանելու վերաբերյալ: Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալների դինամիկ ընդլայնումն ու տնտեսական կապերի ամրապնդումը:

 

Լրահոս

Դիտել ավելին