Կարևոր իրադարձություններ

Որ դասարաններում կկիրառվեն վերանայված չափորոշիչները. «Փաստ»

30 Մայիս, 2023 09:31
Որ դասարաններում կկիրառվեն վերանայված չափորոշիչները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ԿԳՄՍ-ն առաջարկում է փոփոխություն կատարել կառավարության 2021 թ. փետրվարի 4-ի N 136-Ն որոշման մեջ: Նշվում է, որ հանրակրթության պետական չափորոշիչում լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բխում է 2021-2022 և 2022-2023 ուստարիներին Տավուշի մարզի 2-3-րդ, 5-6-րդ, 7-8-րդ և 10-11-րդ դասարաններում նոր չափորոշչի ներդրման արդյունքում ի հայտ եկած խնդիրների լուծմանը միտված՝ որոշակի դրույթների ձևակերպումներ վերանայելու կամ լրացնելու անհրաժեշտությունից:

2021 թ.-ից փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո, դրա ներդրման գործընթացում ծագած բովանդակային խնդիրներին լուծում տալու, որոշ ձևակերպումներ փոփոխելու անհրաժեշտություն է առաջացել, որոնք ծագել են ինչպես չափորոշիչը և դրանից բխող առարկայական չափորոշիչները և ծրագրերը գործարկելու, այնպես էլ ոլորտը կարգավորող մի շարք իրավական ակտերի ընդունման արդյունքում (սովորողների գնահատման, հաստատությունների ֆինանսավորման, նախագծային ուսուցման և այլն): Մասնավորաբար, որոշման մեջ բաց է անհատական (ընտրովի) բաղադրիչին վերաբերող կետը, լրացման կարիք ունի հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսհաստատություններում սովորողի անհատական ուսուցման պլանով սահմանված կրթության առանձնահատուկ պայմանների, ներառյալ խելամիտ հարմարեցումների (այդ թվում՝ մատչելի ձևաչափերով մշակած ուսումնական նյութեր, բանավոր և գրավոր հաղորդակցման այլընտրանքային միջոցներ, ուսուցման անհատական տեխնիկական միջոցներ) ապահովման վերաբերյալ կարգավորումը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին