Կարևոր իրադարձություններ

Փնտրվում է ընդդիմություն. «Հրապարակ»

30 Մայիս, 2023 09:17
Փնտրվում է ընդդիմություն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Թեև ԱԺ մշտական հանձնաժողովներում բյուջեի կատարողականի քննարկումները բոյկոտելու մասին ընդդիմությունը պաշտոնապես չի հայտարարել, սակայն երեկ ՊՈՒ-ից որևէ մեկը ներկա չէր, իսկ «Հայաստանից» ներկա էր 2-3 պատգամավոր։

Եթե նախկինում նման քննարկումներին սուր հարցադրումներ էին անում, քննադատական ելույթներով հանդես գալիս, երեկ քննարկմանը ներկա Արթուր Խաչատրյանն ընդամենը տարակուսանք հայտնեց, թե ինչպես է Անդրանիկ Քոչարյանը քննադատում ՆԳՆ գործունեությունը, Գեղամ Մանուկյանը կատակեց, իսկ Գեղամ Նազարյանն էլ հետաքրքրվեց, թե պատերազմի ժամանակ քանի ոստիկան է զոհվել»։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին