Կարևոր իրադարձություններ

Սյունիքը դիտարկվում է որպես «կարմիր գիծ». «Փաստ»

30 Մայիս, 2023 08:28
Սյունիքը դիտարկվում է որպես «կարմիր գիծ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տեղեկությունը, որ Ռուսաստանը մտադիր է հյուպատոսարան բացել Կապանում, այլ իրավիճակներում, հնարավոր է, առանձնապես մեծ ուշադրության չարժանանար: Բայց ոչ այսօր ու ոչ մեր վիճակում: Առավել ևս, որ Կապանում վերջերս, ինչպես հայտնի է, հյուպատոսարան բացեց նաև հարևան ու բարեկամական Իրանը:Այդ զուգահեռությամբ Ռուսաստանի կողմից ևս նման քայլի հեռանկարը, ինքնըստինքյան, մղում է որոշակի դիտարկումների:Առհասարակ, հյուպատոսարան ունենալու հիմնական նպատակը, հասկանալի է, տվյալ պետության քաղաքացիների սպասարկման և շահերի պաշտպանությունն է դիվանագիտական առաքելության երկրում:

Իրանի կողմից Կապանում հյուպատոսարան բացելը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից այդ օրինակին հետևելու մտադրությունը կարելի է այդ առումով օրինաչափ համարել: Սակայն կոնկրետ այս դեպքում նման քայլը նաև որոշակի քաղաքական ենթատեքստ ունի: Առավել ևս, Իրանը չի էլ թաքցրել, որ Սյունիքը համարում է իր կենսական շահերին և հետաքրքրություններին ուղղակիորեն առնչվող և թույլ չի տա եղած սահմանների փոփոխություն:

Պարզից էլ պարզ է, որ Իրանն այդպիսով լրացուցիչ ընդգծում է իր հետաքրքրվածությունը ու նաև որոշակի վճռականություն է ցուցադրում՝ իր շահերը պաշտպանելու տեսանկյունից: 

Եվ այստեղ չափազանց կարևոր է փոխադարձ շահերի հստակ համադրումը: Այս առումով առաջնայինն այն է, որ, գոնե նախնական տպավորությամբ, Սյունիքը դիտարկվում է որպես «կարմիր գիծ»»: 

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին