Կարևոր իրադարձություններ

Սիրիայում ռուսական օդուժի հարվածներից 45 մարդ է զոհվել. իրավապաշտպաններ

20 Հոկտեմբեր, 2015 19:38
Սիրիայում ռուսական օդուժի հարվածներից 45 մարդ է զոհվել. իրավապաշտպաններ

Առնվազն 45 մարդ է զոհվել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գրոհայինների դիրքերի ուղղությամբ ռուսական ռազմական օդուժի հարվածների հետևանքով: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Մարդու իրավունքների հարցերով սիրիական դիտորդական խորհրդին:

Իրավապաշտպանների տվյալներով՝ ինքնաթիռները երկուշաբթի ռմբակոծել են գրոհայինների դիրքերը Լաթաքիա նահանգում:

Զոհերի թվում են՝ Սիրիայի ազատ բանակի բրիգադի հրամանատար և սիրիական ընդդիմության մարտիկների ընտանիքների անդամներ, պնդում են ակտիվիստները: Նրանք նաև նշում են, որ զոհերի թիվը կարող է ավելանալ:

Երկուշաբթի Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել էր, որ ռուսական օդուժը Լաթաքիայում ԴԱԻՇ-ի մարզումային ճամբար է ոչնչացրել:

Միաժամանակ, իրավապաշտպանները նշում են, որ ջիհադիստների ներկայությունը մերձափնյա նահանգում նվազագույն է:

 

Լրահոս

Դիտել ավելին