Կարևոր իրադարձություններ

Դովլաթյանը բաց նյարդով խոսեց ոչ միայն աշխարհի, այլև հենց մեզ հետ՝ չթաքցնելով ոչինչ

27 Մայիս, 2023 09:56
Դովլաթյանը բաց նյարդով խոսեց ոչ միայն աշխարհի, այլև հենց մեզ հետ՝ չթաքցնելով ոչինչ

1937 թ. մայիսի 26-ին Նոր Բայազեթում, այժմյան Գավառ քաղաքում ծնվել է հայ կինոյի մեծագույն կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան Ֆրունզե Դովլաթյանը:

«Այն անհատը, որը հայկական նոր կինոյի լեզվով պետք է խոսեր աշխարհի հետ: Այն անհատը, որի «Բարև, ես եմ»-ը պետք է լիներ առաջին հայկական ֆիլմը, որը Եվրոպական կինոմեքքայից պետք է ազդարարեր հայկական նոր կինոյի ծննդյան մասին:

Նրա սքանչելի ֆիլմերը՝ «Սարոյան եղբայրներ», «Երևանյան օրերի խրոնիկա», «Երկունք», «Ապրեցեք երկար», «Մենավոր ընկուզենի», «Օտար խաղեր», «Կարոտ» և այլն, մեր ինքնության մաս են, մեր ինքնությունն են, մեր իղձերն են, մեր կարոտներն ու երազանքները, մեր մտահոգություններն ու մտածումները, մեր սերն ու տառապանքը, մեր հաղթանակն ու պարտությունը, մեր պայքարը, կռիվն ու ոգին, նաև՝ մեր բացերը, մեր աններելի, մեր անթույլատրելի բացերը:

Դովլաթյանն այն անհատն էր, որ բաց նյարդով խոսեց ոչ միայն աշխարհի, այլև հենց մեզ հետ՝ չթաքցնելով ոչինչ:

Երբեք չենք մոռանա քեզ, քո կինոն, քո աշխարհը ՎԱՐՊԵՏ:

Ծնունդդ շնորհավոր»,-ասված է Հայաստանի Կինոգործիչների միության հրապարակման մեջ։

Դովլաթյանը 1966-1969թթ. ՀԽՍՀ Կինեմատոդրաֆիստների միության առաջին քարտուղարն է եղել, 1986-ից՝ «Արմենֆիլմի» գեղարվեստական ղեկավար։ 

1994–1997թթ. նաև Հայաստանի «Թեքեյան մշակութային միության» նախագահն էր։

Մահացել է 1997 օգոստոսի 30-ին։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին