Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    383
    389

  • EUR

    406,5
    420,5

  • RUB

    4,59
    4,89

Կարևոր իրադարձություններ

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի լվացքատան թաքստոցից կասկածելի դեղահաբեր են հայտնաբերվել (լուսանկարներ)

27 Մայիս, 2023 08:31
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի լվացքատան թաքստոցից կասկածելի դեղահաբեր են հայտնաբերվել (լուսանկարներ)

Մայիսի 25-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տվյալները, խուզարկություններ են իրականացրել վիրաբուժական բաժանմունքում, հարակից տարածքներում ու շինություններում:Այս մասին հայտնում են քրեակատարողական ծառայությունից։

Արդյունքում՝ լվացքատանը տեղադրված ջրի բաքերի հետնամասում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 2 փաթեթ, որոնցից մեկում՝ զիպ փականով պոլիէթիլենային տոպրակում, առկա են եղել ընդհանուր 12,92 գրամ քաշով, 35 հատ սպիտակ, կլորավուն, կասկածելի հոգեմետ դեղահաբեր, իսկ երկրորդում՝ անձեռոցիկով փաթեթավորված, ընդհանուր 0,84 գրամ քաշով, 5 հատ սպիտակ, կլոր, դիազեպամին նմանվող հոգեմետ դեղահաբեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին