Կարևոր իրադարձություններ

Ձորաղբյուրում մեքենան բախվել է բեռնատարին, այնուհետև՝ տան պատին և կողաշրջվել

27 Մայիս, 2023 00:11
Ձորաղբյուրում մեքենան բախվել է բեռնատարին, այնուհետև՝ տան պատին և կողաշրջվել

Մայիսի 26-ին, ժամը 19։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի 4-րդ նրբանցքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Renault» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանած «GAZ» մակնիշի բեռնատարին, այնուհետև՝ տան պատին և կողաշրջվել: Յ. Ս.-ն (ծնված 1964 թ․) հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ուղղել այն և քաղաքացի Տ. Ա.-ի (ծնված 1973 թ.) դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին