Կարևոր իրադարձություններ

Մայրաքաղաքի հազարամյակների պատմության մասին այսուհետ կպատմի նաև «Երևանի հուշերը» գիրքը (լուսանկարներ)

26 Մայիս, 2023 21:36
 Մայրաքաղաքի հազարամյակների պատմության մասին այսուհետ կպատմի նաև «Երևանի հուշերը» գիրքը (լուսանկարներ)

496 էջ և 2086 գրամ. մայրաքաղաքի հազարամյակների պատմության, հարուստ ժառանգության ու ավանդույթների մասին այսուհետ կպատմի նաև «Երևանի հուշերը» գիրքը:

Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, նախագիծը կյանքի կոչելու համար նախաձեռնության շուրջ հավաքված մարդիկ պատմական Էքսկուրս են կատարել դեպի Հայաստանի պատմության հնագույն ժամանակներ, ուրարտական ժամանակաշրջան, որպեսզի կարողանան ներկայացնել Երևանի հոգին:

Գիրքը միավորել է 20 հեղինակի, որոնցից յուրաքանչյուրն իր ոլորտի գիտակ է։ Նկարազարդված այս շտեմարանի շնորհանդեսը կայացավ Երևանի քաղաքապետարանում. նախագծի հեղինակներին ու աջակիցներին հյուրընկալել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նախաձեռնության հեղինակը պրոֆեսոր Արմեն Դարբինյանն է, գրքի հրատարակիչը՝ Նիկոլաս Իլյինը, ողջ գործընթացը համակարգել է Էռնա Ռևազովան, հրատարակմանն աջակցել է Երևանի քաղաքապետարանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին