Կարևոր իրադարձություններ

Ժամը 18.00-ի դրությամբ՝ հատուկ տարածք տեղափոխված տրանսպորտային միջոցներից 93-ի ղեկին եղել են անչափահասներ

26 Մայիս, 2023 20:12
 Ժամը 18.00-ի դրությամբ՝ հատուկ տարածք տեղափոխված տրանսպորտային միջոցներից 93-ի ղեկին եղել են անչափահասներ

Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:

Մայիսի 26-ի ժամը 18.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 102 տրանսպորտային միջոց, որոնցից 93-ի ղեկին եղել են անչափահասներ, ընդ որում՝ նրանցից մեկը ոչ սթափ վիճակում էր:

Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ միջոցառումների անվտանգության նկատառումերով անչափահասներին թույլ չտալ մեքենա վարել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին