Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    384
    390

  • EUR

    409,5
    423,5

  • RUB

    4,64
    4,94

Կարևոր իրադարձություններ

Արցախի նախագահի հրամանագրերով արգելվել են հավաքները, սահմանափակվել է կարծիքի արտահայտման ազատությունը

26 Մայիս, 2023 19:25
Արցախի նախագահի հրամանագրերով արգելվել են հավաքները, սահմանափակվել է կարծիքի արտահայտման ազատությունը

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումների մասին:Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Նախագահի հրամանագրով՝ արգելվում են բոլոր տեսակի հավաքները, բացառությամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով, ինչպես նաև Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերին կազմակերպվող հավաքների, որոնք կարող են կազմակերպվել միայն Արցախի Հանրապետության կառավարության թույլտվության դեպքում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ սահմանափակվում է կարծիքի արտահայտման ազատությունը, արգելվում են տեղեկատվության որևէ միջոցով Արցախի Հանրապետության պաշտպանունակության, անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանադրական կամ հասարակական կարգի, տնտեսության բնականոն զարգացման վերաբերյալ տեղեկություններ փնտրելը, ստանալը և տարածելը, այդ թվում՝ դրանց դեմ ուղղված քարոզչությունը:

 
 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին