Կարևոր իրադարձություններ

Booking.com-ը բարելավել է պայմանները ՀՀ տնտեսվարողների համար. ՄՊՀ

26 Մայիս, 2023 17:02
Booking.com-ը բարելավել է պայմանները ՀՀ տնտեսվարողների համար. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հարուցած վարույթի արդյունքում BOOKING.COM B․V․ ընկերությունը Հայաստանի Հանրապետությունը հանել է «Ընդլայնված պարիտետով երկրների» խմբից և ընդգրկել «Սահմանափակ պարիտետով երկրների» ցանկում:

«Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն ծավալող բնակատեղ տրամադրող տնտեսվարող սուբյեկտները (հյուրանոց, հյուրատուն և այլն) այսուհետ հնարավորություն ունեն Booking.com կայքում առաջարկվող գնից ավելի ցածր գին առաջարկել այլ հարթակներում, ինչպես նաև հյուրանոցի տարածքում և այլն:

Բացառություն է կազմում ընկերության կայքէջը, որտեղ պետք է հրապարակվի Booking.com-ին առաջարկված գնից ոչ ցածր գին:

«Սահմանափակ պարիտետով երկրների» ցանկում ընդգրկված են նաև Ավստրալիան, Իսպանիան, Հունաստանը, Լեհաստանը, Դանիան, Կիպրոսը, Բրազիլիան, Չինաստանը, Վրաստանը, Իսրայելը, Թուրքիան, Միացյալ Թագավորությունը, Ճապոնիան և այլն:

Հիշեցնենք, որ ՄՊՀ-ն 337 555 000 դրամի չափով տուգանք էր կիրառել BOOKING.COM B․V․ ընկերության նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար»,- ասված է ՄՊՀ-ի տարածած հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին