Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    384
    390

  • EUR

    409,5
    423,5

  • RUB

    4,64
    4,94

Կարևոր իրադարձություններ

Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 315 մլն դոլարի վնաս

26 Մայիս, 2023 16:46
Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 315 մլն դոլարի վնաս

Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1340 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 3 օրվա ընթացքում աճելով շուրջ 15 դեպքով

Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3900 անձինք, ներառյալ՝ 550 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:

Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 57 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (166 օրվա ընթացքում 152.720-ի փոխարեն՝ 2694  մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 3 օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների միայն 25 մուտք և ելք:

Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 315 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 35 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին