Կարևոր իրադարձություններ

1 օրում բացահայտվել է հանցագործության 42 դեպք

26 Մայիս, 2023 12:47
1 օրում բացահայտվել է հանցագործության 42 դեպք

Մայիսի 25-26-ը ոստիկանությունը ՀՀ-ում բացահայտել է հանցագործության 42 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։

Հայտնաբերվել են՝ անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման` 6-ական, ֆիզիկական ներգործության ու վստահված գույքը հափշտակելու՝ 3-ական, խարդախության, թմրամիջոցի մաքսանենգության և ինքնիրավչության՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, առողջությանը թեթև վնաս պատճառելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու ու բժշկական օգնություն և սպասարկում ապօրինի իրականացնելու՝ 1-ական դեպք։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու՝ 1 դեպք։
 

Լրահոս

Դիտել ավելին