Կարևոր իրադարձություններ

Ձեր սերունդը պարտք ունի Եռաբլուրում հանգչած մեր բոլոր հերոսների հիշատակի առաջ. Գագիկ Ծառուկյան

26 Մայիս, 2023 10:13
Ձեր սերունդը պարտք ունի Եռաբլուրում հանգչած մեր բոլոր հերոսների հիշատակի առաջ. Գագիկ Ծառուկյան

Բարերար Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է շրջանավարտների խորհրդանշական օրվա առթիվ` գրելով.

«Հայաստանի և Արցախի սիրելի՛ շրջանավարտներ,

Ջերմորեն շնորհավորում եմ դպրոցն ավարտելու խորհրդանշական այս օրվա առթիվ։ Դպրոցում անցկացված այսօրվա Վերջին դասին, այսուհետ հաջորդելու են ձեր նոր սկսվող հետաքրքիր կյանքի դասերը, որտեղ դուք յուրաքանչյուր օր ինչ որ նոր բան եք սովորելու և սովորեցնելու: Պատանեկությունն ու երիտասարդությունն այն ժամանակահատվածն է, երբ անկարելին դառնում է կարելի, եթե հավատում ես քո ներուժին ու գնում ես երազանքներիդ հետևից:

Սիրելի՛ շրջանավարտներ, խորհրդանշական այս օրը ուզում եմ կոչ անել ձեզ անասելի շատ սիրել մեր Հայրենիքը, ամեն վայրկյան գնահատել պետականություն ունենալու երջանկությունը և ջանք ու եռանդ չխնայել մեր հայրենիքի վաղվա օրն ավելի ապահով ու լուսավոր դարձնելու ուղղությամբ:

Առանձնահատուկ ջերմությամբ ուզում եմ շնորհավորել շրջափակված Արցախի բոլոր շրջանավարտներին, նրանց ծնողներին ու մանկավարժներին: Դուք անտրտունջ հաստատակամությամբ հաղթահարում եք ձեզ բաժին հասած փորձությունը, համայն աշխարհին ցույց տալով, որ Արցախն անկոտրում է, իսկ Արցախի մեր քույրերն ու եղբայրները անում են ամեն բան իրենց պատմական հայրենիքում ապրելու սրբազան իրավունքը պահպանելու համար։

Սիրելի՛ շրջանավարտներ, ձեր սերունդը պարտք ունի Եռաբլրում հանգչած մեր բոլոր հերոսների հիշատակի առաջ։ Դուք բարոյական պարտավորություն ունեք ստանալ լավ կրթություն, դառնալ լավ մասնագետ ու լավ քաղաքացի մեր երկրի համար, անել հնարավոր ամեն բան մեր երկիրը շենացնելու համար, քանզի այս երկրի սահմանները հենց այդ հերոսների արյամբ են գծված։ Իսկ այդ ճանապարհին ես մշտապես պատրաստ եմ լինել ձեր կողքին, օգնել ու աջակցել, որպեսզի իրականություն դառնան ձեր ամենանվիրական երազանքները։

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս...»:

 

Լրահոս

Դիտել ավելին