Կարևոր իրադարձություններ

Այսօր դպրոցական մեծ տոն է. վերջին զանգ

26 Մայիս, 2023 09:10
Այսօր դպրոցական մեծ տոն է. վերջին զանգ

Այսօր՝ մայիսի 26-ին, ողջ հանրապետությունում նշում է պատանիների ամենասպասված, սիրելի և միևնույն ժամանակ հուզիչ տոնը՝ վերջին զանգը: Այն ուսումն ավարտող դպրոցականների ավանդական տոնն է։ 

Սա, թերևս, վերջակետ է դնում երկար տարիներ անցկացրած ուսումնական մարաթոնին իր դասերի և դասամիջոցների, գրավոր և տնային աշխատանքների հետ միասին։ Ի վերջո, վերջին զանգը մեծ դպրոցական տոն է, որն ուղղված է շրջանավարտներին, ուսուցիչներին և ծնողներին։ 

Վերջին զանգն ազդարար է դպրոցական կյանքի փակման ու նոր կյանքի բացման, որում ավարտողները պետք է քայլեն նոր ճանապարհ, այն էլ՝ ավելի ինքնավստահ: 

Շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին և մաղթում հարթ ճանապարհ դեպի իրենց երազանքները:

 

Լրահոս

Դիտել ավելին