Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը հավատարիմ է Արցախի վերաբերյալ եռակողմ համաձայնագրերին. Պուտին

26 Մայիս, 2023 00:00
Ռուսաստանը հավատարիմ է Արցախի վերաբերյալ եռակողմ համաձայնագրերին. Պուտին

Ռուսաստանը հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման դիրքորոշմանը Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերի շրջանակներում:

Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո Կրեմլի մեծ պալատում մեկնարկած Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպման ժամանակ:

«Դուք գիտեք մեր դիրքորոշումը Լաչինի միջանցքի և մեր եռակողմ հայտարարության վերաբերյալ: Մենք երբեք չենք փոխել մեր դիրքորոշումը այս հարցում, երբեք: Եվ դուք գիտեք, որ մեր հայ ընկերների և Ադրբեջանի հետ քննարկումների ժամանակ մենք միշտ հավատարիմ ենք եղել և այժմ էլ հավատարիմ ենք դրան. հենց այս դիրքորոշումը՝ ամեն ինչ պետք է համապատասխանի մեր եռակողմ հայտարարության ոգուն և տառին, և մեր դիրքորոշումն այստեղ չի փոխվում»,- մասնավորպես ասել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին