Կարևոր իրադարձություններ

Իրավիճակն Արցախում և Լաչինի միջանցքում շարունակում է լարված մնալ. Փաշինյանը՝ Պուտինին

25 Մայիս, 2023 22:28
Իրավիճակն Արցախում և Լաչինի միջանցքում շարունակում է լարված մնալ. Փաշինյանը՝ Պուտինին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ ասել է՝ իրավիճակը Արցախում և Լաչինի միջանցքում շարունակում է լարված մնալ։

Այս մասին գրում է tass.ru-ն:

Վարչապետը նշել է՝ ՀՀ-ի սահմանային և մաքսային ծառայությունները պատրաստ են ապահովել բոլոր տրանսպորտային միջոցների բնականոն անցումը երկրի տարածքով։

Երևանն ակնկալում է, որ Ադրբեջանը բաց կլինի Ռուսաստանի Դաշնություն և Իրան հայկական ապրանքների փոխադրման համար՝ պարիտետային հիմունքներով:

 

Լրահոս

Դիտել ավելին