Կարևոր իրադարձություններ

Սերգեյ Մեղրյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու

25 Մայիս, 2023 00:14
Սերգեյ Մեղրյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Անահիտ Թումանյանի, Գայանե Մազմանյանի եւ Սերգեյ Մեղրյանի թեկնածությունները:

Այսօրվա ԱԺ հերթական նիստում Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը խորհրդարանին է ներկայացրել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության քվեարկությունների արդյունքները:

ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 67-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Սերգեյ Մեղրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին