Կարևոր իրադարձություններ

ԱԺ 107 պատգամավորներից ոչ ոք չի մասնակցել Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությանը

25 Մայիս, 2023 22:46
ԱԺ 107 պատգամավորներից ոչ ոք չի մասնակցել Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությանը

Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է՝ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածուի թափուր տեղի համար առաջադրել էր Վահագն Թորոսյանի, Լիլիթ Խաչատրյանի և Անի Մխիթարյանի թեկնածությունները: Մայիսի 25-ին ԱԺ 107 պատգամավորներից գաղտնի քվեարկությանը ոչ ոք չի մասնակցել, հետևաբար քվեատուփում որևէ քվեաթերթիկ չի եղել:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հայտնել է՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, եթե թեկնածուներից որևէ մեկը չի ընտրվում, ապա այդ դեպքում անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին փուլում առավելագույն ձայներ հավաքած երկու թեկնածուները:

Հակոբ Արշակյանը պարզաբանել է՝ այս դեպքում երկրորդ փուլ տեղի չի կարող ունենալ, և ԲԴԽ-ն տասնօրյա ժամկետում պետք է առաջադրի հաջորդ թեկնածուների եռյակին:

 

Լրահոս

Դիտել ավելին