Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    384
    390

  • EUR

    408,5
    422,5

  • RUB

    4,63
    4,93

Կարևոր իրադարձություններ

ԱՄՀ կառավարիչ-տնօրենը ՀՀ նախագահի հետ զրույցում ընդգծել է ՀՀ-ի տպավորիչ ֆինանսական ցուցանիշները

25 Մայիս, 2023 18:14
ԱՄՀ կառավարիչ-տնօրենը ՀՀ նախագահի հետ զրույցում ընդգծել է ՀՀ-ի տպավորիչ ֆինանսական ցուցանիշները

Կատարի տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ:

Նախագահը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունը։ Կառավարիչ տնօրենն էլ առանձնահատուկ ընդգծել է վերջին շրջանում Հայաստանի տպավորիչ ֆինանսական ցուցանիշները, ընդգծելով՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման հետ տնտեսությունը հնարավոր է ավելի մեծ աճ արձանագրի։ 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հետհամավարակային տնտեսական վերականգնման գործընթացներին: Մտքեր են փոխանակել առկա գլոբալ մարտահրավերների պարագայում դրանց ազդեցությանը տնտեսական զարգացման և առաջընթացի վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին