Կարևոր իրադարձություններ

Երկուստեք ջանքերով նոր մակարդակի կբարձրացնենք ՀՀ-ի և Հորդանանի համագործակցությունը. Խաչատուրյան

25 Մայիս, 2023 17:45
Երկուստեք ջանքերով նոր մակարդակի կբարձրացնենք ՀՀ-ի և Հորդանանի համագործակցությունը. Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Վստահ եմ, որ Ձեր խոհեմ առաջնորդությամբ Հորդանանը կշարունակի մեծ հաջողություններ արձանագրել:

Լիահույս եմ, որ երկուստեք ջանքերով նոր մակարդակի կբարձրացնենք Հայաստանի և Հորդանանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցությունը»: 

 

Լրահոս

Դիտել ավելին