Կարևոր իրադարձություններ

ՀՀ պատմության մեջ երբեք նման ինտենսիվ համագործակցություն չի եղել ԱՄՆ-ի հետ. Արթուր Հովհաննիսյան

25 Մայիս, 2023 16:47
ՀՀ պատմության մեջ երբեք նման ինտենսիվ համագործակցություն չի եղել ԱՄՆ-ի հետ. Արթուր Հովհաննիսյան

ԱՄՆ գործընկերները բավականին շահագրգռված են տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ։ Այս մասին հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

«Մենք շատ ինտենսիվ համագործակցում ենք մեր գործընկերների հետ: ՀՀ պատմության մեջ երբեք նման ինտենսիվ համագործակցություն չի եղել ԱՄՆ-ի հետ: Այս իմաստով մենք ընդունում ենք մեր ցանկացած գործընկեր պետության աջակցությունը: ՀՀ-ն ամեն ինչ անում է, որպեսզի հնարավորիս շուտ կարողանանք ստորագրել խաղաղության պայմանագիրը»,- ասել է նա:

Անդրադառնալով ՌԴ-ի առաջարկին, պատգամավորն ասել է.

«ՌԴ-ի կողմից եղել է առաջարկ, որպեսզի ԼՂ-ի հարցի լուծումը թողնվի սերունդներին, այսինքն՝ պահպանվի ստատուս քվոն: Մենք հրապարակային համաձայնել ենք, դրանից հետո ՌԴ-ն չի կարողացել իրականացնել իր պնդումը:

Կարծում եմ՝ Ադրբեջանի ապակառուցողական վարքագծի պատճառով»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին