Կառավարությունը հավանություն է տվել «Ռադիացիոն իրավիճակի մշտադիտարկման տվյալներ փոխանակելիս ԱՊՀ մասնակից պետությունների միջև փոխգործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ այդմ՝ նախատեսվում է համաձայնագրի անդամ ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների միջև իրականացնել շրջակա միջավայրի ռադիացիոն իրավիճակի մշտադիտարկման տվյալների փոխանակում՝ ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում ռադիացիոն իրավիճակի, դրա փոփոխության վերաբերյալ տվյալների և տեղեկատվության փոխանակում, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների տարածք՝ այդ թվում երրորդ պետությունների տարածքներից, միջսահմանային ռադիոակտիվ աղտոտման կամ դրա վտանգի դեպքում տվյալների փոխանակում:
Համաձայնագիրը ստորագրած պետությունների միջև նախատեսվում է ստեղծել ռադիացիոն իրավիճակի մշտադիտարկման միասնական տեղեկատվական հարթակ։ Համաձայնագիրը նպաստելու է միջուկային և ճառագայթային անվտանգության ապահովմանը, միջուկային և ռադիոակտիվ նյութերի անօրինական տարածման կանխմանը: