Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    383
    389

  • EUR

    409
    423

  • RUB

    4,53
    4,83

Կարևոր իրադարձություններ

Արցախի պողոտայից հայտնաբերված նորածնի մայրը դեռ չի գտնվել. ՔԿ խոսնակ

25 Մայիս, 2023 14:55
Արցախի պողոտայից հայտնաբերված նորածնի մայրը դեռ չի գտնվել. ՔԿ խոսնակ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մայիսի 11-ին Արցախի պողոտայից շտապօգնության բժիշկները կիսամերկ վիճակում նորածին երեխա էին հայտնաբերել, որին տեղափոխել են հիվանդանոց:

Նորածնի հայտնաբերման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 247-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ինչպես Shabat.am-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը, երեխան դեռ գտնվում է բուժհաստատությունում, բժիշկների հսկողության ներքո անհրաժեշտ բուժօգնություն է ստանում։

«Դեռևս վարույթով էական հանգամանքներ չեն պարզվել, մոր ինքնությունը դեռևս հնարավոր չի եղել պարզել»,-նշեց Աբրահամյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին