Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը մարզերում սուբվենցիոն ծրագրերի համար 999 մլն դրամ է հատկացրել

25 Մայիս, 2023 12:52
Կառավարությունը մարզերում սուբվենցիոն ծրագրերի համար 999 մլն դրամ է հատկացրել

Կառավարության այսօրվա նիստում որոշվել է 8 մարզպետարանի հատկացնել 999 մլն դրամ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար:

«Այս որոշումն էլ եթե հաշվենք՝ 8 մլրդ 977 մլն այս տարի արդեն Կառավարությունը հատկացրել է մարզերին և համայնքներին, որը նաև համեմատության մեջ առաջընթաց թիվ է, եթե նայենք 2021, 2022 թվականները:

2021 թվականին այդ գումարը 4.7 մլրդ էր, 22 թվականին՝ 5.9, իսկ հիմա մոտեցել ենք 9 միլիարդի. դա նաև մեր այն որոշումների արդյունք է, որ մենք ծրագրերը տեղափոխել ենք, մեկ տարի ավելի շուտ ենք ընդունում, ինչը բերում է նրան, որ կարողանում են համայնքների մրցութային գործընթացները և շինարարությունն ավելի վաղ սկսել»,- ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին