Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունը 1 օրում բացահայտել է հանցագործության 75 դեպք

25 Մայիս, 2023 12:16
Ոստիկանությունը 1 օրում բացահայտել է հանցագործության 75 դեպք

ՀՀ-ում մայիսի 24-25-ը ոստկանությունը բացահայտել է հանցագործության 75 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։

Բացահայտել են խուլիգանության՝ 3, հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, վստահված գույքը հափշտակելու, զենք-զինամթերքի առգրավման, ինքնիրավչության և թմրանյութի մաքսանենգության՝ 2-ական, թմրամիջոցի հայտնաբերման` 14, մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, խարդախության՝ 11, ֆիզիկական ներգործության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, սառը զենքի հայտնաբերման, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, ընտանեկան բռնության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, փաստաթուղթ կեղծելու, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու և հարկերից խուսափելու՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, համակարգչային հափշտակության և ավտոմեքենայի գողության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

 

Լրահոս

Դիտել ավելին