Կարևոր իրադարձություններ

Դեղերի փորձագիտական կենտրոն կհամալրվի ամբողջովին նոր սարքավորումներով. Ավանեսյան

25 Մայիս, 2023 12:24
Դեղերի փորձագիտական կենտրոն կհամալրվի ամբողջովին նոր սարքավորումներով. Ավանեսյան

Կառավարությունը վերջերս որոշում է ընդունել դեղերի փորձագիտական կենտրոնը, որն ընդգրկված է դեղերի գրանցման շրջափուլում, համալրել ամբողջովին նոր սարքավորումներով։ Այս մասին հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Լաբորատոր համակարգն արդիականացված հզորություններ կունենա։ Ընդհանուր առմամբ, դեղագործական արտադրանքի նկատմամբ վստահությունը մեր երկրում ու արտերկրում մեծապես կախված է հենց ռեգուլյատորի հնարավորություններից։

Ուստի պետությունն այս մասով էլ է ներդրումներ իրականացնում, որ ամենուր հնարավորինս բարձրացնի Հայաստանի դեղագործական արտադրանքի վարկանիշը»,- ասել է Ավանեսյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին