Կարևոր իրադարձություններ

Սյունիքի մարզպետը հանդիպել է Քարահունջի և Հարթաշենի բնակիչների հետ (լուսանկարներ)

24 Մայիս, 2023 20:52
Սյունիքի մարզպետը հանդիպել է Քարահունջի և Հարթաշենի բնակիչների հետ (լուսանկարներ)

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Գորիս համայնքում աշխատանքային այցերի շրջանակում եղել է Քարահունջ և Հարթաշեն բնակավայրերում։

Ինչպես հայտնում են մարզպետարանից, երկու գյուղերում էլ մարզպետը հանդիպել է բնակիչների հետ, խոսել նրանց հուզող խնդիրների մասին ու լուծումների առաջարկներ լսել։

Ռոբերտ Ղուկասյանն այցելել է նաև Քարահունջի և Հարթաշենի միջնակարգ դպրոցներ, քննարկումներ ունեցել ավարտական դասարանների աշակերտների և մանկավարժների հետ։

Քարահունջում մարզի ղեկավարը նաև 17-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի ու բուժկետ է այցելել։

Վաղը մարզպետը կլինի Ներքին Խնձորեսկ և Խնձորեսկ գյուղերում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին