Կարևոր իրադարձություններ

Ալմա Աթայի հռչակագիրը ստորագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը. Փաշինյանը՝ Զուրաբյանի հայտարարության մասին

24 Մայիս, 2023 19:23
Ալմա Աթայի հռչակագիրը ստորագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը. Փաշինյանը՝ Զուրաբյանի հայտարարության մասին

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե սուտ է, որ ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

«Ինչ դուք ինձ ասացիք, ինձ համար շատ զարմանալի է, որովհետև հենց նույն Ալմա Աթայի հռչակագիրը, որով մենք առաջնորդվում ենք, ստորագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Եվ հռչակագիրն ունի մի իմաստ, որ երկրներն ընդունում են, որ գոյություն ունեցող, այսինքն՝ ադմինիստրատիվ սահմանները դառնում են պետական սահմաններ, և այդ սահմաններն անխախտելի են»,- ասել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ այդ փաստաթուղթը վավերացվել է խորհրդարանի կողմից, և վերջինիս վավերացման ժամանակ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր են եղել նաև Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին