Կարևոր իրադարձություններ

Բժշկական գաղտնիքն ամենապաշտպանվածներից է. Ավանեսյան

24 Մայիս, 2023 18:44
Բժշկական գաղտնիքն ամենապաշտպանվածներից է.  Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է բժշկական գաղտնիքին։

«Ոչ միայն վերարտադրողական առողջության, այլև բժշկական գաղտնիքն ամենապաշտպանված գաղտնիքներից է․ բոլոր իրավական կառուցակարգերը ստեղծված են դրա համար։

Կան պրակտիկ խնդիրներ՝ բժշկական ծառայությունների մատուցման սենյակի հնարավորությունը։ Օրինակ, երբ երկու բուժաշխատող միևնույն սենյակում իրականացնում են խորհրդատվություն, ինչպե՞ս պետք է բժշկական գաղտնիքը պաշտպանվի․ այդ մասով խնդիրներն անընդհատ վերհանվում են, և որոշակի շտկումներ են արվում՝ տեղում ապահովելու օրենքով սահմանված կանոնները։

Պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն իրավակարգավորումներին, այլև հարցին, թե դրանք որքանով են կիրառելի։ Սոցիալ-մշակութային խնդիրներ ևս կան»,- ասել է նա։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին