Կարևոր իրադարձություններ

Քաղաքացուն դուրս են բերել Ողջի գետից. վերջինս հոսպիտալացվել է

24 Մայիս, 2023 17:18
Քաղաքացուն դուրս են բերել Ողջի գետից. վերջինս հոսպիտալացվել է

Մայիսի 24-ին, ժամը 15։35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի մոտակայքում քաղաքացին ընկել է Ողջի գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացի Վ․ Մ․-ին (ծնված 1978 թ․) դուրս են բերել գետից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Կապան քաղաքի ԲԿ։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին