Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են ՀՀ-ի և Չինաստանի միջև ուղիղ չվերթերի գործարկման հնարավորությունները

24 Մայիս, 2023 13:16
Քննարկվել են ՀՀ-ի և Չինաստանի միջև ուղիղ չվերթերի գործարկման հնարավորությունները

Այսօր՝ մայիսի 24-ին, Արմենիա միջազգային օդանավակայաններ ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանն ընդունեցին «China Southern Airlines» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գան Ջիանգի գլխավորած պատվիրակությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Չինաստանից դեպի Հայաստան ուղիղ չվերթերի գործարկման հնարավորությունները:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի ղեկավարությունն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու գործարկվելիք չվերթերի սպասարկմանը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին