Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահին

24 Մայիս, 2023 10:39
Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ երկրի Էմիլիա-Ռոմանիա նահանգում օրեր շարունակ տեղացող անձրևների և սողանքների պատճառած մարդկային կորուստների կապակցությամբ:

Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Խոր ցավով տեղեկացա Իտալիայի Էմիլիա-Ռոմանիա նահանգում օրեր շարունակ տեղացող անձրևների և սողանքների հետևանքով տասնյակ զոհերի, վիրավորների և հազարավոր անօթևան մնացած մարդկանց մասին:

Այս ծանր պահին վշտակցելով Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթում եմ տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին և Իտալիայի ողջ ժողովրդին՝ տոկունություն և ոգու արիություն:

Վստահ եմ, որ Իտալիայի կառավարության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հնարավոր կլինի արագ հաղթահարել աղետի հետևանքները»:

 

Լրահոս

Դիտել ավելին