Կարևոր իրադարձություններ

Մարտակերտում ապրանքների վաճառքի գների կոպիտ խախտումներ են արձանագրվել. ԱՀ պետնախարար

24 Մայիս, 2023 10:59
Հեղինակ՝ Գուրգեն Ներսիսյան
Մարտակերտում ապրանքների վաճառքի գների կոպիտ խախտումներ են արձանագրվել. ԱՀ պետնախարար

ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը իր ֆեսբուքյան էջում գրել է. 

«Արձագանքելով 21.05.2023թ. ԱՀ Մարտակերտի շրջան կատարված այցի ընթացքում քաղաքացիների կողմից բարձրաձայնված խնդիրներին, Արցախի շրջափակման ընթացքում կիրառվող սահմանափակումների և ապրանքների շրջանառության հատուկ կարգի պատշաճ կիրառության նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնելու պարտականությունը կրող պետական մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում տրվել են ապրանքների մանրածախ վաճառքի գները վերահսկելու նպատակով անհապաղ համայնքային այցեր կազմակերպելու հանձնարարականներ:
 
Խորհրդակցությունից հետո ԱՀ պետական եկամուտների և պետական տեսչությունների կոմիտեների աշխատակիցների կողմից ստուգումներ են նախաձեռնվել Մարտակերտի շրջանում, որի շրջանակում ապրանքների մանրածախ վաճառքի գների կոպիտ խախտումներ են արձանագրվել Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Վանք, Առաջաձոր և Քոլատակ համայնքներում, որոնց առնչությամբ հարուցվել են վարչական վարույթներ:
Համայնքային ստուգայցերը շարունակվում են»:
 

Լրահոս

Դիտել ավելին