Կարևոր իրադարձություններ

Կալանավորվածին տեսակցած քաղաքացու կոշիկի մեջ թմրանյութ է հայտնաբերվել

24 Մայիս, 2023 09:23
Կալանավորվածին տեսակցած քաղաքացու կոշիկի մեջ թմրանյութ է հայտնաբերվել

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ա.Ն.-ի մոտ կարճատև տեսակցության գնացած քաղաքացուհուն:

Խուզարկության արդյունքում նրա կոշիկի միջից հայտնաբերվել է կպչուն ժապավենով ամրացված փաթեթ, որում առկա է եղել փաթեթի հետ միասին 3,01 գրամ քաշ կազմող, թմրանյութին նմանվող սպիտակ, փոշենման զանգված: Քաղաքացին ձերբակալվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին