Կարևոր իրադարձություններ

Մշտապես բանակցությունները եղել են ԼՂ հայ ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման մասին. Հովհաննիսյան

23 Մայիս, 2023 17:17
 Մշտապես բանակցությունները եղել են ԼՂ հայ ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման մասին. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունում որևէ իշխանություն երբեք չի պայքարել Լեռնային Ղարաբաղի տարածքի համար, մշտապես բանակցությունները եղել են ԼՂ հայ ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման մասին։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ չի եղել։

Եվ հիմա, երբ խոսվում է տարածքային ամբողջականությունները փոխադարձաբար ճանաչելու մասին, ըստ էության, միջազգային պրակտիկայում սա լուռ համաձայնությամբ է տեղի ունենում․ բոլոր պետությունները ի սկզբանե ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունները, երբ խնդիր է առաջանում, լրացուցիչ կարիք է առաջանում քաղաքական հայտարարությունների կամ փաստաթղթերի ստորագրումների համար»,- ասել է Հովհաննիսյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին