Կարևոր իրադարձություններ

Մալաթիայում վթարային ջրանջատում կլինի

23 Մայիս, 2023 17:08
Մալաթիայում վթարային ջրանջատում կլինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 24-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 25-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Սեբաստիայի, Բատիկյան, Ոսկանյան, Դ.Վարուժանի, Շրջանայինի, Գագարինի, Միրաքյան, Մարտիկյան, Ռ.Մելիքյան, Ծերենցի, Վ.Մամիկոնյան, Ա.Մանուկյան, Ջիվանի,  Միքայելյան, Դուրյան, Իսրայել Օրի, Վանթյան, Մալաթիայի, Կուրղինյան, Մեծարենցի, Հովնաթանի, Վեգների, Ջամբուլի, Քեսաբցիների փողոցների, Շահումյան 1-7, 16 փողոցների և նրբանցքների, Տիչինայի 1-42 համարների և նրբանցքների,  Արարատյան 1, 2 զանգվածների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին