Կարևոր իրադարձություններ

Որ կազմակերպությունն է «Ստեղծագործ Եվրոպա» մրցույթի հաղթող ճանաչվել

23 Մայիս, 2023 14:28
Որ կազմակերպությունն է «Ստեղծագործ Եվրոպա» մրցույթի հաղթող ճանաչվել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023 թվականի մարտի 9-ին հայտարարել էր «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակի մրցույթ:

Մրցույթին հայտ էր ներկայացրել 3 կազմակերպություն՝ «Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոն» ՀԿ-ն, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և  «Թեք տեղ» մշակութային ՀԿ-ն:

Հանձնաժողովի որոշմամբ հաղթող է ճանաչվել «Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոն» ՀԿ-ն (նախագահ՝ Ստեփան Ռոստոմյան, հասցե՝ Սայաթ-Նովա պողոտա 19/1, հեռ.՝ 060-50-47-40):

 

Լրահոս

Դիտել ավելին